Իրակլի Ղարիբաշվիլին և FTX Crypto Derivatives Exchange-ի հիմնադիրը քննարկել են ապագա գործընկերության հեռանկարները
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպել է FTX Crypto Derivatives Exchange-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Սամ Բանկման Ֆրիդի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ապագա գործընկերության հեռանկարները, Վրաստանի դիրքը, երկրի կայուն և բարենպաստ գործարար միջավայրը, որը զգալի հնարավորություններ է ընձեռում ներդրողներին։
Կառավարության ղեկավարն FTX Crypto Derivatives Exchange-ի հիմնադիրին առաջարկել է դիտարկել Վրաստանում իր տարածաշրջանային գրասենյակի կամ հաճախորդների սպասարկման ընդլայնման հարցը, որը կծառայի ավելի լայն տարածաշրջանին։ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանի կառավարությունը ողջունում է ներդրողների հետաքրքրությունը և պատրաստ է նպաստել երկրում օտարերկրյա ուղղակի ներդրումներին։
Պաշտոնական տվյալների համաձայն, FTX Crypto Derivatives Exchange-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենը (40 միլիարդ դոլար գույք) Սամ Բանկման Ֆրիդը կրիպտոարդյունաբերության ամենահարուստ մարդն է, որի կարողությունը գնահատվում է 22,5 միլիարդ դոլար: Սամ Բանկման Ֆրիդը ասում է, որ որոշել են իրենց ունեցվածքի մեծ մասը նվիրաբերել բարեգործությանը:
Հանդիպմանը մասնակցել է կառավարության վարչակազմի ղեկավար Իլիա Դարչիաշվիլին։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։