Իրակլի Ղարիբաշվիլին և Էստոնիայի պաշտպանության նախարարը քննարկել են երկու երկրների հարաբերությունները և պաշտպանության ոլորտում համագործակցությունը
Իրակլի Ղարիբաշվիլին և Էստոնիայի պաշտպանության նախարարը քննարկել են երկու երկրների հարաբերությունները և պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Էստոնիայի Հանրապետության պաշտպանության նախարար Կալե Լաանետի հետ։

Կառավարության աշխատակազմի տեղեկատվության և վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների հարաբերությունները։ Հատկապես նշվել է պաշտպանության նախարարությունների հաջող գործընկերությունը և ընդգծվել, որ պաշտպանության ոլորտում համագործակցության հիմնական հենասյունը կիբերանվտանգությունն է՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթի շրջանակներում։ Զրույցի ընթացքում քննարկվել է «Strong Spirit 2021» միջազգային բազմազգ զորավարժություններին էստոնացի զինվորականների մասնակցության կարևորությունը։

Հանդիպմանը նշվել է նաև Վրաստանի զգալի առաջընթացը եվրատլանտյան ինտեգրման, ինչպես նաև ժողովրդավարացման և պաշտպանական բարեփոխումների ճանապարհին։ Վարչապետն ընդգծել է, որ Վրաստանի կառավարությունը պատրաստվում է 2024 թվականին Եվրամիությանը լիիրավ անդամակցության պաշտոնական դիմում ներկայացնել։ Իրակլի Ղարիբաշվիլին հույս է հայտնել, որ Վրաստանի առաջընթացը և բաց դռների քաղաքականության հեռանկարները կարտացոլվեն հաջորդ գագաթնաժողովում։ Ընդգծվել է Էստոնիայի ներգրավվածության կարևորությունը Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման գործընթացին և ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթի իրականացմանը, ինչի համար վարչապետը շնորհակալություն է հայտնել Էստոնիային։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Սև ծովի անվտանգությանը և այդ գործընթացում ՆԱՏՕ-ի ակտիվ ներգրավվածության կարևորությանը։

Կալե Լաանետը վերահաստատել է Էստոնիայի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Էստոնիայի պաշտպանության նախարարին ԵՄ դիտորդական առաքելությունում Էստոնիայի ներդրման համար։

Հանդիպմանը մասնակցել են Էստոնիայի նախկին վարչապետ, Էստոնիայի պաշտպանության նախարարի խորհրդատվական խորհրդի ղեկավար Տաավի Ռոյվասը, միջազգային համագործակցության դեպարտամենտի տնօրեն Պիտեր Կուիմետը և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն: