Իրակլի Ղարիբաշվիլին և Դավիթ Զալկալիանին հանդիպել են Սալոմե Զուրաբիշվիլիի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին լքել են Օրբելիանիների պալատը: Նրանք լրատվամիջոցների ներկայացուցիչների համար մեկնաբանություն չեն արել:
Իրակլի Ղարիբաշվիլին և Դավիթ Զալկալիանին հանդիպել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Դեռ անհայտ է, թե ինչ հարցով են զրուցել կառավարության ներկայացուցիչները նախագահի հետ:
Միաժամանակ, Սալոմե Զուրաբիշվիլին այսօր «Վարչական իրավախախտումների օրենսգրքում» փոփոխություններ կատարելու հարցի շուրջ հանդիպել է «Վրացական երազանքի» անդամների ու ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրիի հետ:
Ինչպես հայտնի է, ընդդիմության ներկայացուցիչները պահանջում են վետո դնել օրինագծի վրա: