Իրակլի Ղարիբաշվիլին Էստոնիայի վարչապետի հետ Պրահայում նախագահում է «Խաղաղությունը և անվտանգությունը եվրոպական մայրցամաքում» թեմատիկ քննարկումը

18:22, 06.10.2022

Եվրոպական միության նախաձեռնած եվրոպական քաղաքական հանրության առաջին գագաթնաժողովի շրջանակներում Պրահայի պալատում կլոր սեղանի ձևաչափով թեմատիկ քննարկումներ են ընթանում։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Էստոնիայի վարչապետի հետ միասին վարում է թեմատիկ քննարկում՝ «Խաղաղությունը և անվտանգությունը եվրոպական մայրցամաքում»։

Ինչպես տեղից հայտնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը, վարչապետն իր էստոնացի գործընկերոջ հետ վարում է քննարկումը, որին մասնակցում են եվրոպական կառույցների և տարբեր երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Կլաուս Յոհանսենը, Իլհամ Ալիևը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Էմանուել Մակրոնը և Գիտանաս Նաուսեդան:

Նմանատիպ