Իրակլի Ղարիբաշվիլին ընթրիքին ընդունել է Իլհամ Ալիևին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընթրիքի է հյուրընկալել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։ Ի պատիվ Ադրբեջանի նախագահի՝ «Շատո Մուխրանում» ընթրիք է տրվել։
Այցի շրջանակներում կայացել է երկու երկրների ղեկավարների դեմ առ դեմ հանդիպում, որից հետո կողմերը հանդես են եկել լրատվամիջոցների համար համատեղ հայտարարություններով։