Իրակլի Ղարիբաշվիլին ընթրիքի է հյուրընկալել Եվրամիության անդամ երկրների դեսպաններին
Իրակլի Ղարիբաշվիլին ընթրիքի է հյուրընկալել Եվրամիության անդամ երկրների դեսպաններին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընթրիքի ժամանակ հյուրընկալել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկուն և Եվրամիության անդամ երկրների դեսպաններին։ Այս մասին տեղեկություն է տարածում վարչապետի մամուլի գրասենյակը։

Նրանց տվյալներով՝ կառավարության ղեկավարը դիվանագետների հետ քննարկել է Վրաստանի ձեռք բերած առաջընթացը եվրաինտեգրման ճանապարհին ոչ պաշտոնական միջավայրում։

«Զրույցն անդրադարձել է Վրաստանի համար թեկնածուի կարգավիճակ ստանալու համար սահմանված 12 հանձնարարականների իրականացման դինամիկային։

Ընդգծվել է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու կարևորությունը»,- նշվում է վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։