Իրակլի Ղարիբաշվիլին ընթրիքի է հյուրընկալել Նիկոլ Փաշինյանին
Իրակլի Ղարիբաշվիլին ընթրիքի է հյուրընկալել Նիկոլ Փաշինյանին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընթրիքի է հյուրընկալել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պատվիրակության հետ միասին։

Կառավարության վարչակազմից հայտնում են, որ Մթածմինդայում Նիկոլ Փաշինյանի պատվին ընթրիք է տրվել։

Իրակլի Ղարիբաշվիլին և Նիկոլ Փաշինյանը ճոպանուղու տրամվայով մեկնել են Մթածմինդա և տեսել Թբիլիսիի տեսարժան վայրերը։

Վարչապետները ոչ պաշտոնական միջավայրում քննարկել են Վրաստանի և Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկերությունը։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական պատվիրակության հետ հունվարի 26-ին այցելել է Թբիլիսի։

Այցի շրջանակներում տեղի է ունեցել Վրաստան-Հայաստան միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստը, որի ընթացքում վարչապետները ստորագրել են Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիրը։