Իրակլի Ղարիբաշվիլին դիմել է ընդդիմությանը. Ինչո՞ւ պատրանք ունեիք, կարգավիճակ չտրամադրելու դեպքում հեղափոխություն կկազմակերպեք, ոչինչ չեք կազմակերպի, լավ հիշեք՝ մենք անզիջում ենք լինելու ձեր կեղտոտ սադրանքներին
Իրակլի Ղարիբաշվիլին դիմել է ընդդիմությանը. Ինչո՞ւ պատրանք ունեիք, կարգավիճակ չտրամադրելու դեպքում հեղափոխություն կկազմակերպեք, ոչինչ չեք կազմակերպի, լավ հիշեք՝ մենք անզիջում ենք լինելու ձեր կեղտոտ սադրանքներին

Ինչու՞ մանկական պատրանք ունեիք, որ եթե կարգավիճակ չտրվի, հեղափոխություն կկազմակերպեք, ոչինչ չեք կազմակերպի, լավ հիշեք, մենք անզիջում ենք լինելու ձեր կեղտոտ սադրանքներին,- այսպես է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանի նիստում դիմել «Ազգային շարժման» ներկայացուցիչներին, որտեղ ներկայացրել է տարեկան հաշվետվությունը։

Ինչպես նշել է Իրակլի Ղարիբաշվիլին, այդ մարդիկ չեն ցանկանում, որ երկիրը Եվրամիությանն անդամակցի «Վրացական երազանքի» իշխանության պայմաններում։

«Դուք դեմ եք, որ մենք այսօր թեկնածուի կարգավիճակ ստանանք, ճի՞շտ է։ Դուք դեմ եք դրան։ Ինչու՞ ինչ-որ մանկական պատրանք ունեիք, որ եթե կարգավիճակ չտրվի, հեղափոխություն կկազմակերպեք, ոչինչ չեք կազմակերպի, լավ հիշեք, մենք անզիջում ենք լինելու ձեր կեղտոտ սադրանքներին։ Պատրանքներ մի՛ ունեցեք։ Հիմնական, վերջին «ջոկերը» խաղացին իրենց կործանված առաջնորդին ուղարկելով, բոլոր պլանները հոդս ցնդեցին։ Ուզում եմ ձեզ հարց ուղղել՝ մեր իշխանության օրոք դեմ կլինե՞ք, որ մեր երկիրը մտնի Եվրամիություն։ Տվեք մեզ այս հարցի պատասխանը։ Ես 100 տոկոսով վստահ եմ, այս մարդիկ չեն ուզում մեր երկիրը միավորել մեր իշխանության պայմաններում։ Սա է իրականությունը»,- ասել է Ղարիբաշվիլին։