Իրակլի Ղարիբաշվիլին դեղագործական բիզնեսի ներկայացուցիչների հետ քննարկել է դեղագործական շուկայի միջանկյալ զեկույցը
Իրակլի Ղարիբաշվիլին դեղագործական բիզնեսի ներկայացուցիչների հետ քննարկել է դեղագործական շուկայի միջանկյալ զեկույցը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է դեղագործական բիզնեսի ներկայացուցիչների հետ։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են մրցակցային գործակալության կողմից նախապատրաստված դեղագործական շուկայի վերաբերյալ միջանկյալ հաշվետվությունը և դրանում ներկայացված հանձնարարականները։ Քննարկվել է, թե կոնկրետ ինչ քայլեր կարելի է ձեռնարկել դեղագործական շուկայում իրավիճակը կարգավորելու համար։ Նշվել է, որ կարևոր է դեղերի թանկացմանը օպերատիվ արձագանքելն ու արդյունավետ քայլեր ձեռնարկելը։

Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է, որ կարևոր է հաշվի առնել և պաշտպանել բնակչության շահերը, իսկ մյուս կողմից՝ հաշվի առնել բիզնեսի տեսակետները։

«Մենք ավարտել ենք միջանկյալ հաշվետվությունը, որը հասանելի է բոլորին։ Ես կցանկանայի կիսվել այս տեսլականով ձեզ հետ, լսել ձեզնից հանձնարարականներ, ձեր կարծիքը և քննարկել այս թեման: Ամենակարևորը՝ ես ուզում եմ ամեն ինչ ճիշտ անել, որպեսզի մեր ժողովրդի շահերը հաշվի առնվեն, հնարավորինս պաշտպանվեն, բայց մյուս կողմից՝ մենք ուզում ենք հաշվի առնել նաև բիզնեսի շահերը։ Եթե մենք գտնենք այս հավասարակշռությունը, դա կլինի իդեալական լուծում մեր երկրի, մեր բնակչության համար»,- ասաց վարչապետը։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը Վրաստանի գործարար ասոցիացիայի նախագահ Սոսո Փխակաձեն շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին՝ բիզնեսին աջակցելու, կարևոր և հետաքրքիր որոշումներ կայացնելու համար, որոնք շատ բարիք են բերել երկրին։

Կառավարության վարչակազմում կայացած հանդիպմանը մասնակցել են Վրաստանի մրցակցության ազգային գործակալության նախագահ Իրակլի Լեքվինաձեն և Դեղագործական շուկայի մոնիտորինգի խմբի ղեկավար Գիորգի Քեդելիձեն։