Իրակլի Ղարիբաշվիլին Դավոսում մասնակցել է Կլաուս Շվաբի անունից կայացած ընդունելությանը
Իրակլի Ղարիբաշվիլին Դավոսում մասնակցել է Կլաուս Շվաբի անունից կայացած ընդունելությանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Դավոսի տնտեսական ֆորումի ղեկավարների և առաջատար ընկերությունների ղեկավարների հետ մասնակցել է ֆորումի հիմնադիր և գործադիր նախագահ պրոֆեսոր Կլաուս Շվաբի և նրա կնոջ՝ Հիլդե Շվաբի կողմից կազմակերպած ընդունելությանը։

Ընդունելությունն ավանդաբար անցկացվել է Դավոսում՝ ի պատիվ տնտեսական ֆորումի մասնակից ղեկավարների և առաջատար ընկերությունների ղեկավարների։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։