Իրակլի Ղարիբաշվիլին ցավակցություն է հայտնել Լիա Միքաձեի մահվան կապակցությամբ
Իրակլի Ղարիբաշվիլին ցավակցություն է հայտնել Լիա Միքաձեի մահվան կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ցավակցություն է հայտնել Լիա Միքաձեի մահվան կապակցությամբ։

«Ցավակցություն եմ հայտնում վրացական հեռուստատեսության հայտնի հեռուստահաղորդավար Լիա Միքաձեի մահվան առնչությամբ։

Լիա Միքաձեն վրացական հեռուստատեսության առաջին դեմքն էր, ով առաջինը ողջունեց Վրաստանին և հեռուստատեսության ծնունդը՝ Մթածմինդա հեռուստատեսային ստուդիայից։

Նրա բարձր պրոֆեսիոնալիզմի և ակադեմիական ոճի շնորհիվ մարդիկ արժանիորեն սիրեցին նրան և մոտ կես դար հետևեցին նրա աշխատանքին։

Ցավակցում եմ ընտանիքի անդամներին, ընկերներին, հարազատներին ու գործընկերներին»,- ասված է Վրաստանի վարչապետի ցավակցական տեքստում։

86 տարեկանում մահացել է վրացական հեռուստատեսության առաջին հեռուստահաղորդավար Լիա Միքաձեն։