Իրակլի Ղարիբաշվիլին ցավակցություն է հայտնել դերասան Ջեմալ Ղաղանիձեի մահվան կապակցությամբ
Իրակլի Ղարիբաշվիլին ցավակցություն է հայտնել դերասան Ջեմալ Ղաղանիձեի մահվան կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ցավակցություն է հայտնել դերասան Ջեմալ Ղաղանիձեի մահվան կապակցությամբ։

«Ցավակցություն եմ հայտնում վրացական կինոյի եւ թատրոնի դերասան, Վրաստանի ժողովրդական արտիստ Ջեմալ Ղաղանիձեի մահվան կապակցությամբ։

Ջեմալ Ղաղանիձեն իր բացառիկ տաղանդով և ստեղծագործական ունակություններով բազմաթիվ սիրված կերպարներ է տվել երկրպագուներին։

Ցավակցում եմ նրա ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին»,- ասված է Վրաստանի վարչապետի ցավակցական նամակում։

89 տարեկանում մահացել է դերասան Ջեմալ Ղաղանիձեն։