Իրակլի Ղարիբաշվիլին ցավ է հայտնել լեգենդար վրացի սոպրանո Մեդեա Ամիրանաշվիլիի մահվան կապակցությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ցավ է հայտնել լեգենդար վրացի սոպրանոյի՝ Մեդեա Ամիրանաշվիլիի մահվան կապակցությամբ։
«Խորը վշտով եմ ապրում Վրաստանի ժողովրդական արտիստ, վրացի լեգենդար սոպրանո Մեդեա Ամիրանաշվիլիի մահը։
Մեդեա Ամիրանաշվիլին վրացական և եվրոպական օպերային երաժշտության անզուգական կատարող էր և վրացական երաժշտական արվեստի նվիրյալ երկրպագու։ Այդ իսկ պատճառով նա վաստակել է օպերայի սիրահարների ու արվեստագետների մեծ սերն ու հարգանքը։
Կիսում եմ ընտանիքի և հարազատների վիշտը և ցավակցում նրա ունկնդիրներին սիրելի արտիստի մահվան կապակցությամբ»,- ասված է վարչապետի ցավակցական հեռագրում։
Սոպրանո Մեդեա Ամիրանաշվիլին մահացել է 93 տարեկանում։