Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստին
Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի համատեղ մամուլի ասուլիսից հետո Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, տեղի ունեցավ ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստ: Տեղեկատվությունը տարածում է կառավարության վարչության մամուլի ծառայությունը:

Նրանց խոսքով, ընդգծվել է Վրաստանի նշանակալի ներդրումը եվրատլանտյան ընդհանուր անվտանգության ապահովման գործում:

Ուշադրության կենտրոնում էին տարածաշրջանում ստեղծված նոր աշխարհաքաղաքական միջավայրը և Վրաստանի օկուպացված տարածքներում անվտանգության մարտահրավերները: Հանձնաժողովի նիստում վերահաստատվեց աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: