Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր մեկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջանի Հանրապետություն:
Պաշտոնական այցի առաջին հանդիպումը տեղի կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Իլհամ Ալիևը «Զագուլբա» պալատում կհյուրընկալի Իրակլի Ղարիբաշվիլիին:
Նախատեսվում է, որ Վրաստանի կառավարության ղեկավարը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի հետ:
Վարչապետը հանդիպում կունենա նաեւ Ադրբեջանի Հանրապետության միլիմեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ:
Պաշտոնական պատվիրակությանն ուղեկցում է փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: Այցի ընթացքում Վրաստանի արտգործնախարարը դեմ առ դեմ հանդիպում կանցկացնի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ: