Իրակլի Ղարիբաշվիլին այսօր կներկայացնի կրթության նոր նախարարին
Իրակլի Ղարիբաշվիլին այսօր կներկայացնի կրթության նոր նախարարին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր կներկայացնի կրթության և գիտության նոր նախարարին։

Այս տեղեկությունը սոցցանցում տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմի ռազմավարական հաղորդակցությունների դեպարտամենտի ղեկավար Նինո Գիորգոբիանին։

Կառավարությունում նիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 14:00-ին։

Կրթության նախարարի պաշտոնը 2019 թվականից զբաղեցնում է Միխեիլ Չխենկելին։

Ըստ տեղեկությունների՝ Կրթության և գիտության նախարարի պաշտոնում Միխեիլ Չխենկելիին կփոխարինի Գիորգի Ամիլախվարին։ Ամիլախվարին 2021 թվականից գլխավորում է Վրաստանի խորհրդարանի կրթության և գիտության հանձնաժողովը։