Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այցելել է Թուշեթիի սահմանի Օմալո հատված։ Կառավարության ղեկավարը հանդիպել է սահմանապահ հատվածի սահմանապահներին, տեղում ծանոթացել նրանց աշխատանքային պայմաններին։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել սահմանապահներին ծառայության համար և նշել, որ սահմանապահների, ոստիկանների և հրշեջների գործունեությունը չափազանց կարևոր է լեռնային շրջանների բնակչության և պետության անվտանգության համար։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։