Իրակլի Ղարիբաշվիլին այցելել է Տաշքենդի տեխնոպարկ
Իրակլի Ղարիբաշվիլին այցելել է Տաշքենդի տեխնոպարկ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ուզբեկստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում եղել է Տաշքենդի տեխնոպարկում։ Վարչապետի մամուլի գրասենյակի փոխանցմամբ՝ կառավարության ղեկավարը պատվիրակության հետ այցելել է տեխնոպարկ և ծանոթացել արտադրական գործընթացին։

«Իրակլի Ղարիբաշվիլիին տեխնոպարկի տեխնոլոգիական ձեռքբերումների մասին տեղեկացրել են Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ, ներդրումների և արտաքին առևտրի նախարար Ժամշիդ Խոջաևը, Տեխնոպարկի տնօրեն Սարվար Ախադովը և Տաշքենդի քաղաքապետ Ջախոնգիր Արթիկխոջաևը։

Տաշքենդի տեխնոպարկը հիմնադրվել է 2019 թվականին և արտադրում է տեխնիկական, էլեկտրոնային, շինարարական և կենցաղային ապրանքներ։ Նշված ապրանքները ուղղված են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներին։ Տեխնոպարկի տարածքում գործում են 13 արտադրական օբյեկտներ, զբաղված է ավելի քան 5000 մարդ»,- հայտնեցին վարչապետի մամուլի գրասենյակից։

Բացի այդ, Վրաստանի վարչապետն այցելել է Ուզբեկստանի Հանրապետության Անկախության հուշարձան։ Իրակլի Ղարիբաշվիլին ծաղկեպսակով զարդարել է Անկախության հուշարձանը։