Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այցելել է Քեդայի «Կերկի» չրերի ձեռնարկություն։ Կառավարության վարչակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ, Ղարիբաշվիլին զրուցել է ձեռնարկության սեփականատերերի ու աշխատակիցների հետ։
Ինչպես նշել է վարչապետը, նման ձեռնարկությունների առկայությունը կարևոր է ինչպես տեղի բնակչության զբաղվածության, այնպես էլ տեղական արտադրության զարգացման տեսանկյունից։
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Կերկին» արտադրում է հինգ տեսակի ապրանք՝ չրեր, թթու լավաշ, չուրխելա, ցուկատ և ընկուզեղեն։
Ձեռնարկությունը գործարկվել է 2021 թվականին պետական ծրագրերի, Գյուղական զարգացման գործակալության, Աջարիայի գյուղատնտեսության նախարարության, Ագրոսերվիս կենտրոնի, ինչպես նաև Եվրամիության, USAID-ի և TBC բանկի աջակցությամբ։
Ձեռնարկության ընդհանուր ներդրումը կազմում է 750 000 դոլլար, աշխատում է ավելի քան 30 տեղացի։
Վարչապետի հետ ձեռնարկությունում էին Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն, փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն: