Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այցելել է Չոխատաուրիի մունիցիպալիտետի Գութուրի գյուղ, որտեղ ստուգել է Գութուրիի նորակառույց դպրոցը։
ԿԳ նախարար Միխեիլ Չխենկելին և Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն կառավարության ղեկավարին տեղեկացրել են կատարված աշխատանքների մասին։ Դպրոցը նախատեսված է 150 աշակերտի համար և ներկայումս ունի 92 աշակերտ:
Շենքն ունի 12 դասասենյակ, բուժսենյակ, գրադարան, ուսուցչանոց, համակարգչային սենյակ, վերելակ։ Շենքը լիովին հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։
Դպրոցը համալրված է նոր դպրոցական գույքով, բակը ամբողջությամբ բարեկարգված է, որտեղ կա բաց մարզահրապարակ։ Շինարարությունն իրականացրել է Մունիցիպալ զարգացման հիմնադրամը, իսկ շինարարության համար պետբյուջեից ծախսվել է 2 մլն 345 հազար լարի։
Տեղեկությունը տարածում է վարչապետի մամուլի ծառայությունը։