Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այցելեց Գերգեթիի Երրորդության տաճար:
Կառավարության ղեկավարը տաճարում աղոթեց Ստեփանծմինդայի և Խևիի արքեպիսկոպոս Եգուդիելի հետ միասին: Սրբազանը օրհնեց վարչապետին և հաջողություն մաղթեց նրան աշխատանքում:
Գերգեթիի երրորդության տաճարում վարչապետի հետ միասին գտնվում էին խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն, խորհրդարանի պատգամավորներ՝ Դիմիտրի Խունդաձեն, Ալուդա Ղուդուշաուրին, Լևան Մգալոբլիշվիլին, կառավարության վարչության շրջանների հետ հարաբերության վարչության ղեկավար Լերի Բարնաբիշվիլին:
Տեղեկությունը տարածում է կառավարության վարչության մամուլի ծառայությունը: