Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային հանդիպում է անցկացրել Բակուրիանիում նախատեսված աշխարհի առաջնության միջգերատեսչական խմբի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ազատ ոճի, սնոուբորդի և ազատ դահուկների աշխարհի առաջնության կազմակերպչական խմբի անդամների հետ։
Կառավարության ղեկավարը համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներից մանրամասն տեղեկատվություն է լսել աշխարհի առաջնության կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին։
Ինչպես կառավարության ղեկավարին նշեցին միջգերատեսչական խմբի ներկայացուցիչները, Վրաստանը արժանապատվորեն կանցկացնի 2023 թվականի աշխարհի առաջնությունը և ձմեռային զբոսաշրջության ուղղությամբ պատվավոր տեղ կզբաղեցնի աշխարհի քարտեզի վրա։ Նոր ենթակառուցվածքը հետագայում կսպասարկի Բակուրիանի ժամանող հանգստացողներին։
Հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, Կառավարության վարչակազմի տարածաշրջանների հետ կապերի վարչության պետ Լերի Բարնաբիշվիլին, էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարարներ Ռոմեո Միքաուտաձեն և Մարիամ Քվրիվիշվիլին, Սպորտի և երիտասարդության հարցերով փոխնախարար Իոսեբ Բաղաթուրիան, Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության վարչության տնօրեն Վաժա Սիրաձեն, զբոսաշրջության վարչության պետ Մայա Օմիաձեն, լեռնադահուկային ուղիների գործակալության ղեկավար Իրակլի Բուրճուլաձեն, դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Զուրաբ Կոստավան, Բակուրիանիի զարգացման գործակալության ղեկավար Էկա Օրջոնիկիձեն, խորհրդարանի անդամ Անտոն Օբոլաշվիլին, Սամցխե Ջավախեթիի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, Բորժոմիի քաղաքապետ Օթար Արբոլիշվիլին և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։