Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով մեկնել է Երևան
Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով մեկնել է Երևան

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի կառավարության անդամների հետ մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Երևան՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով։

Հունիսի 20-21-ը նախատեսված է նաև վարչապետի այցը Կատարի բարձր մակարդակի տնտեսական ֆորումին, որտեղ Իրակլի Ղարիբաշվիլին ելույթ կունենա պանելային քննարկման ժամանակ։

Հունիսի 28-30-ը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կմասնակցի ՆԱՏՕ-ի Մադրիդի գագաթնաժողովին։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։