Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով մեկնել է Հայաստան
Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով մեկնել է Հայաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատվիրակության հետ աշխատանքային այցով մեկնել է Հայաստանի Հանրապետություն։

Այցի շրջանակներում Վրաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության վարչապետների գլխավորությամբ տեղի կունենա Վրաստան-Հայաստան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը։ Նախատեսվում է նաևերկկողմ, բարձր մակարդակի հանդիպումներ։

Պատվիրակության կազմում են փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն և կառավարության աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։