Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատվիրակության հետ միասին աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։
Աշխատանքային այցի շրջանակներում կառավարության ղեկավարը երկկողմ, բարձր մակարդակի հանդիպումներ կունենա։
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։
Տեղեկությունը տարածում է կառավարության վարչակազմը։