Իրակլի Ղարիբաշվիլին ԱՄՆ ինստիտուցիոնալ խորհրդական Դանիել Ջուդիին պարգևատրել է «Արժանապատիվ գործընկեր» մեդալով
Իրակլի Ղարիբաշվիլին ԱՄՆ ինստիտուցիոնալ խորհրդական Դանիել Ջուդիին պարգևատրել է «Արժանապատիվ գործընկեր» մեդալով

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին պաշտպանության նախարարությունում ԱՄՆ ինստիտուցիոնալ խորհրդական Դանիել Ջուդիին պարգևատրել է «Արժանապատիվ գործընկեր» մեդալով և շնորհակալություն հայտնել ծառայության համար:

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, ԱՄՆ խորհրդականը գերատեսչական մրցանակն ստացել է Վրաստանի պաշտպանական պատրաստվածության ծրագրի արդյունավետ իրականացման, ՊՆ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և ԱՄՆ-Վրաստան ռազմական համագործակցության խորացման գործընթացում ունեցած կարևոր ներդրման համար:

Դանիել Ջուդին Վրաստանի պաշտպանության նախարարությունում խորհրդական էր 2018 թվականի ապրիլից մինչև 2020-ի դեկտեմբերը: Այս պաշտոնում նրան կփոխարինի Ռոբերտ Համիլթոնը: