Իրակլի Ղարիբաշվիլին ամերիկացի սենատորների հետ քննարկել է Վրաստանի և ԱՄՆ-ի գործընկերության արդյունքում տարբեր ոլորտներում ձեռք բերված առաջընթացը
Իրակլի Ղարիբաշվիլին ամերիկացի սենատորների հետ քննարկել է Վրաստանի և ԱՄՆ-ի գործընկերության արդյունքում տարբեր ոլորտներում ձեռք բերված առաջընթացը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ԱՄՆ-ի սենատորներ Ջին Շահինի և Ռիչարդ Դուրբինի հետ։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկված հարցերի թվում են եղել Վրաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև առկա ռազմավարական գործընկերությունը և այդ գործընկերության արդյունքում տարբեր ոլորտներում ձեռք բերված առաջընթացը։

Նշելով, որ երկու երկրների միջև գործընկերությունը հիմնված է ընդհանուր արժեքների և շահերի վրա, Վրաստանը Ամերիկայի Միացյալ Նահանգների հուսալի գործընկերն ու հավատարիմ դաշնակիցն է տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս, և բարձր է գնահատում Ամերիկայի Միացյալ Նահանգների երկկողմանի աջակցությունը:

Հանդիպմանը նշվել է, որ եվրոպական տարածաշրջանի և աշխարհի համար կրիտիկական պահին սենատորների այցն առանձնահատուկ նշանակություն ունի և հանրությանը Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցության կարևոր ազդակ է»,- ասել են վարչապետի մամուլի ծառայությունից։

Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանը վառ օրինակ է այն բանի, թե ինչպես է Ամերիկայի Միացյալ Նահանգների ներգրավվածությունն ու աջակցությունը ուժեղացնում երկրի ժողովրդավարական ինստիտուտները, պաշտպանական կարողությունները և նպաստում տնտեսական աճին։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են համագործակցության հետագա խորացման հեռանկարները։

«Զրույցն անդրադարձել է նաև եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի ձեռք բերած շոշափելի առաջընթացին։ Նշվել է, որ Եվրամիության առաջարկությունների մեծ մասն ամբողջությամբ կատարվել է, իսկ որոշ օրենսդրական ակտեր ուղարկվել են Վենետիկի հանձնաժողով՝ եզրակացության։ Ընդգծվել է Եվրամիությանն ինտեգրման գործընթացում Ամերիկայի Միացյալ Նահանգների ամուր աջակցության կարևորությունը։

Զրույցն անդրադարձել է Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակին։ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, ինքը ողջունում է Լուի Բոնոյի նշանակումը Հարավային Կովկասի բանակցություններում ավագ խորհրդականի պաշտոնում։ Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել սենատորներին՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերած անշեղ աջակցության համար։

Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանում և աշխարհում անվտանգության իրավիճակն ու մարտահրավերները։ Ընդգծվել է հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու կարևորությունը»,- նշել է վարչապետի մամուլի ծառայությունը։

Կառավարության վարչակազմում կայացած հանդիպմանը մասնակցել են Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քելի Դեգնանը և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։