Իրակլի Ղարիբաշվիլին ամանորյա ընդունելությանը հյուրընկալել է դիվանագետներին
Իրակլի Ղարիբաշվիլին ամանորյա ընդունելությանը հյուրընկալել է դիվանագետներին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին տիկնոջ՝ Նունուկա Թամազաշվիլիի հետ ամանորյա ընդունելությանը հյուրընկալել է Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպաններին տոների կապակցությամբ, ամփոփել տարվա ընթացքում ձեռք բերված հաջողություններն ու խոսել առաջիկա անելիքների մասին։

Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել դիվանագետներին աջակցության և բարեկամության համար։ Ընդունելությանը ներկա են եղել նաև գործադիր իշխանությունները։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։