Իրակլի Ղարիբաշվիլին՝ Ժոզեֆ Բորելի հետ հանդիպման մասին. Մենք կենտրոնացել ենք երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումների վրա և բարձր ենք գնահատել ԵՄ միջնորդությունը
Իրակլի Ղարիբաշվիլին՝ Ժոզեֆ Բորելի հետ հանդիպման մասին. Մենք կենտրոնացել ենք երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումների վրա և բարձր ենք գնահատել ԵՄ միջնորդությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Twitter» սոցիալական ցանցում արձագանքել է Ժոզեֆ Բորելիի հետ հանդիպմանը:

Վարչապետի խոսքով, Եվրահանձնաժողովի փոխնախագահի, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատարի հետ հանդիպման ժամանակ ուշադրություն է դարձվել երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին, և բարձր է գնահատվել ԵՄ միջնորդությունը:

«Ես շատ բեղմնավոր հանդիպում ունեցա Ժոզեֆ Բորելի հետ: Մենք կենտրոնացանք երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումների վրա և բարձր գնահատեցինք ԵՄ միջնորդությունը: Մենք քննարկեցինք օկուպացված տարածքներում առկա աշխարհաքաղաքական պատկերը և մարտահրավերները: Ուշադրության կենտրոնում էին Ասոցացման համաձայնագրի իրագործումը, ոլորտային հաջող համագործակցությունը և մեր ապագա օրակարգը», – գրել է վարչապետը: