Իրակլի Ղարիբաշվիլին՝ Քելլի Դեգնանի հետ հանդիպման մասին. Մեծապես գնահատում ենք մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ՝ ԱՄՆ-ի աջակցությունը
Իրակլի Ղարիբաշվիլին՝ Քելլի Դեգնանի հետ հանդիպման մասին. Մեծապես գնահատում ենք մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ՝ ԱՄՆ-ի աջակցությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Twitter» սոցիալական ցանցում արձագանքել է ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանի հետ հանդիպմանը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ երկրի հիմնական ռազմավարական գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկվել են հարցերի լայն շրջանակ:

«ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանի հետ քննարկել ենք հարցերի լայն շրջանակ, ներառյալ ԱՄՆ-Վրաստան երկկողմ համագործակցության օրակարգը, ընթացիկ քաղաքական զարգացումները, COVID-19 համաճարակն ու օկուպացված տարածքներում ստեղծված ծանր իրավիճակը: Մենք մեծապես գնահատում ենք մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ՝ ԱՄՆ-ի աջակցությունը», – հայտարարում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: