Իրակլի Ղարիբաշվիլին՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարին. Թբիլիսիում կբացենք Մահաթմա Գանդիի հուշարձանը, ինչը մեր հարգանքի և բարեկամության շատ կարևոր հաստատումը կլինի
Իրակլի Ղարիբաշվիլին՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարին. Թբիլիսիում կբացենք Մահաթմա Գանդիի հուշարձանը, ինչը մեր հարգանքի և բարեկամության շատ կարևոր հաստատումը կլինի

-Այսօր մենք Թբիլիսիում կբացենք Մահաթմա Գանդիի հուշարձանը, որը կցանկանայի մեկ անգամ ևս նշել, կլինի մեր հարգանքի և բարեկամության շատ կարևոր հաստատումը, – ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հնդկաստանի արտգործնախարարի հետ համատեղ ճեպազրույցում:

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, 2018-2020 թվականներին Վրաստանը մի շարք միջոցառումներով նշել է նաև Մահաթմա Գանդիի 150-ամյա տարելիցը:

«Ես կցանկանայի նշել, որ Վրաստանը այն երկրներից մեկն է, որը 2018-2020 թվականներին մի շարք միջոցառումներով նշեց աշխարհի մեծագույն, հանճարեղ մտածողներից, մեծ դեմքերից և հասարակական գործիչներից մեկի` Մահաթմա Գանդիի 150-ամյակը: Այսօր մենք Թբիլիսիում կբացենք Մահաթմա Գանդիի հուշարձանը, որը մեկ անգամ եւս կցանկանայի նշել, կլինի մեր հարգանքի և բարեկամության շատ կարևոր հաստատում»,- նշել է վարչապետը: