Իրակլի Ղարիբաշվիլիին հյուրընկալել է «Emaar Properties»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Մոհամմադ Ալի Ռաշեդ Ալաբարը
Իրակլի Ղարիբաշվիլիին հյուրընկալել է «Emaar Properties»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Մոհամմադ Ալի Ռաշեդ Ալաբարը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին հյուրընկալել է «Emaar Properties»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Մոհամմադ Ալի Ռաշեդ Ալաբարը։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Դուբայի Մուհամեդ Ալի Ռաշեդ Ալաբարի նստավայրում կայացած հանդիպմանը քննարկվել են այն նախագծերը, որոնց վրա ակտիվորեն աշխատում է «Emaar Properties»-ը։

Մուհամմադ Ալի Ռաշեդ Ալաբարը աշխարհի ամենաբարձր շենքի՝ Բուրջ Խալիֆայի սեփականատերն է: «Emaar Properties»-ը անշարժ գույքի զարգացման բազմազգ ընկերություն է, որը գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում: Ընկերությունն ամբողջ աշխարհում ունի ավելի քան 30 միլիարդ ակտիվներ: «Emaar Properties»-ը գործում է Ասիայի, Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի բազմաթիվ երկրներում: