Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանում բոլոր կատեգորիաների թոշակառուների կենսաթոշակը բարձրանում է
Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանում բոլոր կատեգորիաների թոշակառուների կենսաթոշակը բարձրանում է

Հունվարից առողջապահական և սոցիալական ծրագրերի ֆինանսավորումը կավելանա 770 մլն լարիով,- այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ինչպես նշեց Իրակլի Ղարիբաշվիլին, 70 տարեկան և բարձր թոշակառուների թոշակը բարձրլեռնային բնակավայրերում կկազմի 440 լարի, այլուր՝ 365 լարի։

«Մինչեւ 70 տարեկանների կենսաթոշակը կդառնա գրեթե 300 լարի, իսկ բարձրլեռնային բնակավայրերում մինչեւ 70 տարեկաններինը՝ 355 լարի։

Նաև, բացի կենսաթոշակից, նախատեսել ենք հաշմանդամների սոցիալական նպաստի կտրուկ բարձրացում 65 լարիով, կավելանա նաև այլ կատեգորիայի հաշմանդամների նպաստը։ Ուզում եմ հիշեցնել, որ մենք արդեն գրեթե եռապատկել ենք երեխաների աջակցությունը։ 50 լարի էր, հիմա 150 լարի է։ Սա նույնպես կշարունակվի։ Մեր ցանկությունն է՝ կախված նրանից, թե ինչպիսի բյուջե կունենանք 2023 թվականին և ինչպիսի եկամուտներ կունենանք, որ ավելի մեծացնենք»,- ասել է Ղարիբաշվիլին։