Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Չինաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը կգործի այսօրվանից
Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Չինաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը կգործի այսօրվանից

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Չինաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը կգործի այսօրվանից։

Այս մասին Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է կառավարության նիստում։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ չինացի զբոսաշրջիկները համարվում են աշխարհի ամենացանկալի զբոսաշրջիկները։

«Զբոսաշրջությունը մեզ համար շատ կարևոր է։ Անցյալ տարի զբոսաշրջությունից ուղղակի եկամուտ ենք ստացել 3 մլրդ 500 մլն դոլարի չափով։ Այս տարի մենք էլ ավելին ենք ակնկալում։ Մենք աշխատում ենք այլ շուկաներում։ Մենք ցանկանում ենք ավելի շատ զբոսաշրջիկների ներգրավել երկիր։

Ես շատ հաջող այց ունեցա Չինաստան, և Չինաստանն այսօր աշխարհի երկրորդ խոշոր տնտեսությունն է, ամենաուժեղ տնտեսությունը։ Մեր հիմնական շահերից է Չինաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդումը, Չինաստանից ավելի շատ ներդրումներ ներգրավելը, ավելի շատ զբոսաշրջիկներ բերելը Վրաստան։ Իմ այցը ծառայեց այս նպատակին։

Մենք որոշում ենք կայացրել այսօրվանից սկսել Չինաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը։ Համապատասխան հրամանագիրը կհրապարակեմ այսօր։ Դա կլինի շատ կարևոր, խթան, որպեսզի էլ ավելի շատ զբոսաշրջիկներ գան Վրաստան։ Ուզում եմ ասել, որ չինացի զբոսաշրջիկները համարվում են աշխարհի ամենացանկալի զբոսաշրջիկներից մեկը։ Ունենք նաև ուղիղ չվերթներ։ Չինաստանի վարչապետի հետ զրուցել եմ զբոսաշրջության և թռիչքների մասին։ Ես ուզում եմ ընդգծել Չինաստանի կառավարության և նրանց համակարգի արդյունավետությունը: Ընդամենը մի քանի օրում էկոնոմիկայի նախարարի մոտ պատվիրակություն է եկել կոնկրետ ուղիղ չվերթների հարցով։ Վարչապետի հետ իմ հանդիպումից մոտ երկու-երեք օր անց արդեն պատվիրակություն էր ուղարկվել Չինաստանից։ Մենք ցանկանում ենք ավելացնել ավելի շատ չվերթներ, ուղիղ չվերթներ դեպի Չինաստան։ Մենք ցանկանում ենք, որ ավելի շատ զբոսաշրջիկներ գան ոչ միայն Չինաստանից, այլ նաև այլ երկրներից, ավելի շատ զբոսաշրջիկներ տեսնեն մեր զարմանալի, եզակի երկիրը, մշակույթը, մեր ժողովուրդը, և ես հավատում եմ, որ այս ամենն արվում է ի շահ մեր երկրի և ժողովրդի»,- հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին: