Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ ակտիվ աշխատանք է տարվում ամբողջ երկրի ազգային պլանի վրա, որպեսզի այլեւս քաոսային զարգացում չլինի
Մենք ակտիվորեն աշխատում ենք ողջ երկրի «գլխավոր պլանի» վրա։ Պետք է պլանավորել ամբողջ երկիրը, որպեսզի այլեւս քաոսային զարգացում չլինի,- այսօր կառավարության նիստում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունն ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ և սա կարևորագույն խնդիրներից է։
«Բոլոր քաղաքների համար գլխավոր հատակագիծ ենք պատրաստելու։ Լեւան Դավիթաշվիլիի գործակալությունը ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ։ Մենք ցանկանում ենք բերել թույն ընկերություններ՝ ամենահաջողակ արտասահմանյան եվրոպական ընկերությունները, որոնք կմասնակցեն մեր վրացական ընկերությունների հետ միասին։ Ամբողջ երկրի զարգացման ծրագիր մեկընդմիշտ կկազմվի, սա ամենակարեւոր խնդիրներից է»,- ասել է վարչապետը։