Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ վրացի փրկարարները Թուրքիայից հայրենիք են վերադարձել հատուկ չարտերային չվերթով
Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փրկարարներն ավարտել են Թուրքիայում երկրաշարժի հետեւանքների վերացման եւ փրկարարական առաքելությունը։ Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ վրացի փրկարարները Թուրքիայից հայրենիք են վերադարձել հատուկ չարտերային չվերթով։
«Վրաստան վերադարձած փրկարարներին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել են ներքին գործերի փոխնախարար Իոսեբ Ճելիձեն, Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեյմուրազ Մղեբրիշվիլին և Վրաստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալի Քաան Օրբայը, ովքեր շնորհակալություն են հայտնել փրկարարներին։
Վրացի փրկարարների մի մասը՝ փրկարարական տեխնիկայով, ցամաքային ճանապարհով կվերադառնա հայրենիք։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ՝ ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փրկարարները աղետի առաջին օրը մեկնել են Թուրքիա՝ Ադիյաման քաղաք, իսկ ռոտացիայից հետո նրանք շարունակել են Հաթայ նահանգի Անթաքիա քաղաքում փրկարարական աշխատանքները։
Երկրաշարժի հետևանքների վերացման և փրկարարական աշխատանքներին ընդհանուր առմամբ մասնակցել է մոտ 200 փրկարար»,- նշվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։