Իրակլի Ղարիբաշվիլիի մոտ հաստատվել է կորոնավիրուս, վարչապետը շարունակում է հեռավար աշխատել
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մոտ հաստատվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը։ Այս մասին տեղեկություն է տարածում վարչապետի մամուլի ծառայությունը։
Նրանց խոսքով՝ Իրակլի Ղարիբաշվիլին իրեն լավ է զգում և շարունակում է հեռավար աշխատել։
«Վարչապետն ամբողջությամբ պատվաստված է: Նրա մոտ «Կովիդ 19» հաստատվել է պլանավորված թեստավորման շրջանակներում»,- ասել են կառավարության վարչակազմում։