Իրակլի Ղարիբաշվիլիի հրամանով մրցույթ է հայտարարվել Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի ընտրության համար
Իրակլի Ղարիբաշվիլիի հրամանով մրցույթ է հայտարարվել Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի ընտրության համար

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի 2022 թվականի դեկտեմբերի 22-ի N 289 հրամանի համաձայն, հայտարարվել է մրցույթ Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի թեկնածուի ընտրության համար և ստեղծվել է մրցութային հանձնաժողով։

Վարչապետի հրամանի համաձայն՝ Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի թեկնածուի ընտրող հանձնաժողովում ընդգրկված են Վրաստանի կառավարության, խորհրդարանի, Գերագույն դատարանի, գլխավոր դատախազության և ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչներ։

Համաձայն հրամանագրի՝ թեկնածուների ընտրության մրցույթը հայտարարելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում մրցութային հանձնաժողովի անդամության թեկնածուները պետք է ներկայացվեն Վրաստանի վարչապետին։

Մրցույթին մասնակցելու պայմանների, մրցույթին մասնակցության հայտի ներկայացման վերջնաժամկետի և կանոնների մասին տեղեկատվությունը կհրապարակվի Վրաստանի կառավարության կայքում՝ մրցութային հանձնաժողովի առաջին նիստից հետո մեկ շաբաթվա ընթացքում։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։