Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը պայմանավորվեցինք համատեղ ջանքեր գործադրել Հայաստանի և Վրաստանի միջև ավելի լավ և արդյունավետ տնտեսական համագործակցության համար. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թվիթեր» սոցիալական ցանցում արձագանքում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով, Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը պայմանավորվել են, որ համատեղ ջանքեր են գործադրելու Հայաստանի և Վրաստանի միջև ավելի լավ և արդյունավետ տնտեսական համագործակցության համար։
«Ուրախ եմ Թբիլիսիում տեսնելու իմ գործընկերոջը և ընկերոջը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին։ Հանդիպմանը պայմանավորվեցինք, որ մեր համատեղ ջանքերը կկենտրոնացնենք Հայաստանի և Վրաստանի միջև ավելի լավ և արդյունավետ տնտեսական համագործակցության վրա»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։