Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունեցել տնտեսական խորհրդի նիստ
Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունեցել տնտեսական խորհրդի նիստ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունեցել տնտեսական խորհրդի նիստ։

Խորհրդի անդամները քննարկել են երկրում առկա դրական տնտեսական միտումները։ Ուշադրություն է դարձվել 2024 թվականին նախատեսված նախագծերին։

Խորհրդի անդամները աշխատանքային ռեժիմով քննարկել են երկրում առկա դրական մակրոտնտեսական ցուցանիշները: Նշվել է, որ երկիրն ունի բարձր տնտեսական աճ, և կառավարությունը շարունակում է ակտիվորեն աշխատել միտումը պահպանելու ուղղությամբ։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։