Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունեցել տնտեսական խորհրդի նիստ
Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունեցել տնտեսական խորհրդի նիստ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունեցել տնտեսական խորհրդի նիստ։

Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են երկրում առկա տնտեսական դրական միտումները և ապագա անելիքները։

Նիստի մասնակիցները քննարկել են առողջարանային նոր գոտիների զարգացման ծրագիրը, որի վրա վարչապետի հանձնարարությամբ ակտիվ աշխատում է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։ Նշվել է, որ երկրի տնտեսական առաջընթացի և խթանման համար կարևոր է միջազգային այցելուների թվի ավելացումը, և դրա համար առանձնահատուկ նշանակություն է ստանում առողջարանների, այդ թվում՝ բալնեոլոգիական առողջարանների զարգացումը։ Նոր զբոսաշրջային վայրերի ենթակառուցվածքների զարգացման համար բյուջեից կհատկացվի 200 մլն լարի։

Նշվել է, որ կառավարությունն աշխատում է 10 նոր առողջարանային քաղաքների և ավանների ամբողջական վերականգնման և վերակառուցման ուղղությամբ։ Ծրագրերը կիրականացվեն մի քանի ուղղություններով և ներառում են ինչպես զբոսաշրջային գրավիչ վայրերի զարգացում, այնպես էլ բիզնեսի համար ներդրումային առաջարկների ստեղծում՝ դրանով իսկ ստեղծելով լրացուցիչ աշխատատեղեր։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։