Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունեցել Տնտեսական խորհրդի նիստ
Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունեցել Տնտեսական խորհրդի նիստ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունեցել Տնտեսական խորհրդի նիստը։

Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են երկրում տիրող տնտեսական միտումները և նշված ուղղությամբ տարբեր հարցեր։

Զրույցն անդրադարձավ հանգստավայրային նոր տարածքների ուսումնասիրությանը և գործող հանգստավայրերի զարգացմանը։ Նշվել է, որ երկրի տնտեսական առաջընթացի և խթանման համար անհրաժեշտ է միջազգային այցելուների քանակի ավելացում, ինչի համար առանձնահատուկ նշանակություն է ստանում հանգստավայրերի զարգացումը։

Հատուկ ուշադրություն է դարձվել բալնեոլոգիական հանգստավայրերին և մասնավոր ներդրումներին։ Նշվել է, որ առաջիկայում այս ուղղությամբ կարեւոր քայլեր են ձեռնարկվելու։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։