Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ կայացել է Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման հանձնաժողովի նիստը
Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ կայացել է Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման հանձնաժողովի նիստը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ կայացել է Վրաստանի Եվրոպական միության ինտեգրման հանձնաժողովի 65-րդ նիստը։

Նիստում հանձնաժողովի անդամներն ամփոփել են օրակարգային երկու հարցեր՝ Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման 2022 թվականի ազգային գործողությունների ծրագրի զեկույցը և ներկա իրավիճակը Եվրոպական խորհրդի 12 հանձնարարականների կատարման առումով:

Քննարկվել են նաև Վրաստան-ԵՄ համագործակցության կարևոր հարցեր։

Տեղեկություններ են լսել ասոցացման համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարման և իրականացվելիք միջոցառումների մասին։

Հանձնաժողովը բարձր է գնահատել Վրաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի կատարման ընթացքը՝ ինչպես ոլորտային, այնպես էլ օրենսդրական ուղղությամբ։

Հանձնաժողովի անդամները տեղեկություններ են լսել նաև Եվրամիության հետ ազատ առևտրի համաձայնագրի իրականացման ընթացքի մասին և դրական են գնահատել Վրաստանի ջանքերը՝ համաձայնագրի հնարավորություններն ամբողջությամբ օգտագործելու ուղղությամբ։

Նիստում տեղեկատվություն է ներկայացվել Վրաստանի խորհրդարանի կողմից Եվրահանձնաժողովի հանձնարարականների կատարման ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել մասնակից բոլոր գերատեսչություններին Եվրոպական հանձնաժողովի 12 հանձնարարականների կատարման գործընթացում ակտիվ ներգրավվածության և արդյունավետ աշխատանքի համար։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։