Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ կայացել է Ներդրողների խորհրդի նիստը
Հույս ունենք այս տարին ավարտել երկնիշ տնտեսական աճով, ինչը մեզ համար շատ կարևոր է։ Հենց դա է մեզ հնարավորություն տվել ավելացնելու հաջորդ տարվա բյուջեն,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ներդրողների խորհրդի նիստում։
Կառավարության ղեկավարի խոսքով, երկիրն ունեցել է նաև օտարերկրյա ուղղակի ներդրումների աճ, և 2022 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը նախորդ տարվա ցուցանիշների համեմատ աճել է 2 անգամ և ավելի և կազմել 922 մլն դոլար, ինչը նույնպես լավատեսության կարևոր պատճառ է։
Խորհրդի նիստում քննարկվելիք հարցերից բացի, այսօրվա նիստում վարչապետը խորհրդի անդամներին տեղեկացրել է երկրում տիրող քաղաքական և տնտեսական իրավիճակի մասին։
Վարչապետը խորհրդի անդամներին է ներկայացրել նաև հաջորդ տարվա համար նախատեսված նոր նախագծերի, նախաձեռնությունների և առաջնահերթությունների վերաբերյալ կառավարության տեսլականը։
Կառավարության վարչակազմում կայացած նիստին ներկա էին՝ Փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին, շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն, Ներդրողների խորհրդի քարտուղարության ղեկավար Գիորգի Չերքեզիշվիլին, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի կովկասի տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենը, Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Մարկ Քլեյթոնը, Վրաստանում Ամերիկայի առևտրի պալատի առաջին փոխնախագահ Իրակլի Բայդաշվիլին, Վրաստանի բիզնես ասոցիացիայի տնօրեն Լևան Վեփխվաձեն, Եվրամիություն-Վրաստան գործարար խորհրդի գլխավոր քարտուղար Զվիադ Ճումբուրիձեն, Գերմանիայի տնտեսական միության խորհրդի նախագահ Սաշա Տերնեսը, Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչը Վրաստանում Թեա Գիգիբերիան, բիզնես օմբուդսմեն Օթար Դանելիան, կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն, Վրաստանում Ամերիկայի Առևտրի պալատի գործադիրը տնօրեն Ջորջ Ուելթոնը, Գերմանական տնտեսական միության գործադիր տնօրեն Թոմաս Կիմեսվենգերը, Եվրամիություն-Վրաստան Գործարար խորհրդի գործադիր տնօրեն Գիորգի Կաճարավան, Միջազգային առևտրի պալատի գործադիր տնօրենի տեղակալ Մագդա Բոլոթաշվիլին, Վրաստան-Թուրքիա բիզնես ասոցիացիայի գործադիր քարտուղար Լևան Բոլքվաձեն, Ներդրողների խորհրդի քարտուղարության իրավական փորձագետ Գիորգի Ջուղելին, Ներդրողների խորհրդի քարտուղարության բիզնես վերլուծաբան Գիորգի Էդիլաշվիլին: