Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ կառավարությունն այսօրվա նիստում քննարկել է 11 հարց
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ կառավարության վարչակազմում տեղի է ունեցել կառավարության նիստ։ Նիստում նախարարների կաբինետի անդամները քննարկել են 11 հարց։
Կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քննարկված հարցերի թվում է եղել «Գոգնի հողմային էլեկտրակայան» նախագծի հայեցակարգի հաստատման և ուղեկցող միջոցառումների իրականացման մասին Վրաստանի կառավարության որոշման նախագիծը, որը նախատեսում է. Թերջոլայի և Տղիբուլիի մունիցիպալիտետի տարածքում հողմային էլեկտրակայանների հիմնում։
«Էլեկտրակայանի հաշվարկային դրվածքային հզորությունը կկազմի 103,5 ՄՎտ, տարեկան հաշվարկային թողարկումը՝ 362 մլն կՎտժ, իսկ ծրագրի արժեքը՝ 130 մլն. ԱՄՆ դոլար։
Կառավարության անդամները քննարկել են նաև «անձին միջազգային ընկերության կարգավիճակ շնորհելու մասին» Վրաստանի կառավարության որոշման նախագծերը, որոնց հիման վրա ութ ընկերության կտրվի միջազգային կարգավիճակ», – ասված է հաղորդագրությունում։