Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ աշխատանքային հանդիպում է կայացել Վրաստանում կայանալիք դահուկավազքի և սնոուբորդի ազատ ոճի աշխարհի առաջնության հետ կապված։
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ կառավարության աշխատակազմում աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել Վրաստանում կայանալիք դահուկավազքի և սնոուբորդի ազատ ոճի աշխարհի առաջնության վերաբերյալ։
Հանդիպմանը քննարկվել են առաջնության կազմակերպչական և նախապատրաստական հարցեր։ Նշվել է, որ Բակուրիանիում կազմակերպվել են կարևոր ենթակառուցվածքներ, որպեսզի հանգստավայրն ամբողջությամբ պատրաստ լինի աշխարհի առաջնությունն ընդունելու համար։
Այս պահին արդեն գրանցված է շուրջ 2 000 միջազգային հյուր, ովքեր Բակուրիանի են գալու 42 երկրներից։ Առաջնության ընթացքին զուգահեռ կառավարության կազմակերպմամբ պարբերաբար կանցկացվեն ժամանցային միջոցառումներ։
Աշխարհի առաջնությունն անցկացվում է Բակուրիանիում Վրաստանի կառավարության աջակցությամբ, որը կազմակերպել են Լեռնային արահետների գործակալությունը և Վրաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան։ Առաջնությունը կանցկացվի 2023 թվականի փետրվարի 16-ից մարտի 5-ը՝ Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի (FIS) հովանու ներքո։
Աշխարհի առաջնությունում կանցկացվի 30 մրցում 7 մարզաձեւում։
Աշխարհի առաջնության նախագծի շրջանակներում Բակուրիանիում կառուցվել են երեք նոր ճոպանուղիներ, 29 կիլոմետրանոց արհեստական ձնամաքրման համակարգեր, երկու արհեստական ջրի ջրամբար՝ ընդհանուր 307 000 խմ ծավալով, 6 նոր մրցուղիներ, հատուկ տեխնիկա և անվտանգության սարքավորումներ։ Ներդրվել է մոտ 300 մլն լարի։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը։