Իրակլի Ղարիբաշվիլիի և Օլաֆ Շոլցի միջև հեռախոսազրույց է կայացել
Իրակլի Ղարիբաշվիլիի և Օլաֆ Շոլցի միջև հեռախոսազրույց է կայացել

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում վարչապետը և Գերմանիայի դաշնային կանցլերը խոսել են Եվրահանձնաժողովի կողմից ընդունված դրական որոշման մասին։

Գերմանիայի դաշնային կանցլերը դրական է գնահատել Վրաստանի ձեռք բերած առաջընթացը, ինչը հաստատել է Եվրահանձնաժողովը։

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Օլաֆ Շոլցին՝ ԵՄ հանձնարարականների իրականացման գործընթացում ցուցաբերած կարևոր օգնության և աջակցության համար և ընդգծել Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետագա աջակցության կարևորությունը եվրաինտեգրման ճանապարհին։

Կանցլերը նշել է, որ Գերմանիան կշարունակի աջակցել Վրաստանին Եվրամիության ճանապարհին։

Ինչպես նշեց Իրակլի Ղարիբաշվիլին, Վրաստանը սպասում է Եվրահանձնաժողովի կողմից տարեվերջին Եվրախորհրդի կողմից տրված դրական հանձնարարականի հաստատմանը, որը մեր երկիրը կտանի դեպի Եվրամիություն ինտեգրման նոր փուլ։

Կառավարության ղեկավարի խոսքով, Վրաստանի կառավարությունը կշարունակի հանձնարարականների կատարման հաջող սկսված գործընթացը։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։