Իրակլի Ղարիբաշվիլիի և Նիկոլ Փաշինյանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։
Վարչապետները խոսել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին։
Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման անհրաժեշտությունը։
Կառավարության ղեկավարը նշել է, որ կարևոր է իրավիճակը կարգավորել խաղաղ բանակցությունների միջոցով։
Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանը միշտ պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը։
Տեղեկությունը տարածում է կառավարության մամուլի ծառայությունը։