Իրակլի Ղարիբաշվիլիի և Նիկոլ Փաշինյանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել
Իրակլի Ղարիբաշվիլիի և Նիկոլ Փաշինյանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել

Հեռախոսազրույց է կայացել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։

Ինչպես հայտնում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային կարևորության հարցեր։ Այս համատեքստում ընդգծվել է Հարավային Կովկասում իրավիճակի բարելավման և այդ ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկելու կարևորությունը։

«Իրակլի Ղարիբաշվիլին և Նիկոլ Փաշինյանը ընդգծել են Վրաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական կապերի շարունակական զարգացման անհրաժեշտությունը և պայմանավորվել են 2023 թվականի սկզբին Երևանում անցկացնել Վրաստան-Հայաստան միջգերատեսչական հանձնաժողովի նիստ», – ասված է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։