Իրակլի Ղարիբաշվիլի. Ես Վրաստանի կողմնակիցն եմ, իմ երկրի շահերի պաշտպանն եմ
Իրակլի Ղարիբաշվիլի. Ես Վրաստանի կողմնակիցն եմ, իմ երկրի շահերի պաշտպանն եմ

«Մենք աջակցում ենք Ուկրաինայի անկախությանը, ազատությանը, տարածքային ամբողջականությանը և ցանկանում ենք, որ պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի»,- լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Լրագրողների հարցին, թե ո՞ւմ կողմնակիցն է ինքը ռուս-վրացական պատերազմում, Իրակլի Ղարիբաշվիլին պատասխանել է, որ ինքը Վրաստանի կողմնակիցն է։

«Ես Վրաստանի կողմնակիցն եմ, իմ երկրի շահերի պաշտպանն եմ ու այդպես կլինի, քանի դեռ ողջ եմ։ Դա պետք է լինի մեր բոլոր քաղաքացիների պարտավորությունը, դա պետք է լինի մեր բոլոր քաղաքացիների ցանկությունը։ Պետք է մտածել երկրի մասին, պետք է մտածել Վրաստանի մասին։ Ուստի՝ հանգստացեք, ես արդարության կողմնակիցն եմ, մենք աջակցում ենք Ուկրաինայի անկախությանը, ազատությանը, տարածքային ամբողջականությանը և, իհարկե, ցանկանում ենք, որ այս պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։